Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ընտանեկան թերթի հետևում, մի լուր է տարածել, ըստ որի՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ իր գրառումը վերնագրելեվ՝ «Նիկոլ Փաշինյանի ադրբեջանահաճո քայլը»:
Նա նաեւ նշել է. «Նիկոլենց թերթը գրում է, որ նա Նիկոլ Փաշինյանին քննադատել է ու դրա համար էլ արգելել են մուտքը ՀՀ։
Զատուլինը ՌԴ-ում հայկական շահերի պաշտպանության հիմնական լոբբիստներից է, դումայի ամենահայամետ պատգամավորներից։
Ուշագրավն այն է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախ այցելելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։
Նիկոլը հերթական ադրբեջանամետ քայլն է անում, ու հերթական քայլն անում Ռուսաստանի հետ թշնամանալու ուղղությամբ»: