Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել․ կա երեք զոհ և մեկ տուժած
Advertisement 1000 x 90

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել․ կա երեք զոհ և մեկ տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երեք այրված դի։ Ուղևոր Ա․ Ն-ն այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։