Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Օշական գյուղի բնակիչներ 16-ամյա Էդուարդ Գրիգորյանը, 17-ամյա Միհրան Միրիջանյանը և 18-ամյա Նարեկ Պողոսյանը։ Վերջիններիս մոխրացած դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Մ․ Միրիջանյանի հայրը, մայրը և քույրը 2 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Է․ Գրիգորյանը։