Կգործի «յուզերնեյմ»-ների աճուրդ
Advertisement 1000 x 90

Կգործի «յուզերնեյմ»-ների աճուրդ

«Տելեգրամ» մեսենջերը թողարկել է «յուզերնեյմ»-ների աճուրդի համար նախատեսված հարթակ։ Այն կոչվում է «Ֆրագմենտ»։ Այդ հարթակում օգտատերերը կարող են գնել ու վաճառել մեսենջերի շրջանակներում կիրառելու համար նախատեսված «յուզերնեյմ»-ներ, այդ թվում նաեւ՝ կարճ «յուզերնեյմ»-ներ։

Ընդ որում, որքան կարճ է «յուզերնեյմ»-ը, այնքան այն ավելի թանկ կարող է արժենալ։ Ցանկալի «յուզերնեյմ»-ը ձեռք է բերում նա, ում առաջարկած գինը մեկ շաբաթում չի գերազանցվում։ Չորս տառանշանից բաղկացած «յուզերնեյմ»-ի նվազագույն արժեքը 10 հազար ՏՕՆ է (գերազանցում է 20 հազար ամերիկյան դոլարը)։

hraparak.am



Նման նյութեր