ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։
Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել։
Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960- 70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի, այլ Խորհրդային Ուկրաինայի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Սովետական Ադրբեջանի։
Հիմա Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։
Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ։
28.10.2021.
Հ.Գ. Սա գրել եմ մեկ տարի առաջ։ Այսօր էլ վերահաստատում եմ կարծիքս»։