5 բան, որ facebook-ը գիտի
Advertisement 1000 x 90

5 բան, որ facebook-ը գիտի

Takprosto.cc կայքը գրում է, որ սոցիալական ցանցերին բավական շատ տվյալներ են հայտնի մեր մասին: Կայքը ներկայացրել է, թե բացի մեր կողմից տրված տեղեկատվությունից՝ facebook սոցիալական ցանցն ինչ գիտի մեր մասին:

facebook-ը գիտի, թե ինչ տեսք ունեք դուք: Հատուկ ծրագրի միջոցով այս սոցիալական ցանցն ընդունակ է ճանաչել մարդկանց դեմքերը: Դա է պատճառը, որ երբ որևէ մեկը լուսանկար է ներբեռնում, որում ձեզ նման անձ է պատկերված, facebook-ն առաջարկում ձեզ նշել այդ նկարի վրա: Google-ը ևս այսպիսի ծրագիր ունի:

facebook-ը գիտի, թե ինչ կայքեր եք դուք այցելում, ինչպես նաև օգտագործում է սմարթֆոնների որոշ ծրագրեր: Այս տեղեկատվությունն օգտագործվում է նրա համար, որ յուրաքանչյուր օգտատերի ցույց տա այն գովազդը, որը հետաքրքրում է հենց նրան:

facebook-ի օգտատերերը հաճախ են նշում իրենց մտերիմներին և հարազատներին, ինչի արդյունքում՝ սոցիալական ցանցը տեղեկություններ է ստանում նաև իր մյուս օգտատերերի հետ ձեր հարաբերությունների մասին: Այն նաև գիտի, թե դուք ում եք որոնել:

Եթե սմարթֆոնով facebook եք մտնում, կայքն իմանում է ձեր գտնվելու վայրը: Արտասահմանում գտնվելու դեպքում կարող է միացվել հատուկ ֆունկցիա, որը ցույց է տալիս մոտակայքում գտնվող ընկերներին:

facebook-ը տվյալներ է հավաքում այն մասին, թե յուրաքանչյուր օգտատեր ինչ է հավանել: Դրանով իսկ սոցիալական ցանցը տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ սիրած ֆիլմերի, գրքերի և այլնի մասին: