Արցախում առաջին ու ամենից շատ սպասված հանդիպումը մեր Անդրանիկի հետ էր՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի. Աբրահամ Գասպարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում առաջին ու ամենից շատ սպասված հանդիպումը մեր Անդրանիկի հետ էր՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի. Աբրահամ Գասպարյան

Մի փոքր էմոցիա։

Արցախում առաջին ու ամենից շատ սպասված հանդիպումը մեր Անդրանիկի հետ էր՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի: Աղավնոյից Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո առաջին անգամ էինք հանդիպում երբեք չհանձնվող, հայրենիքը գերագույն արժեք համարող Անդրանիկի հետ:

Աղավնոյի հետ տեղի ունեցածը Անդրանիկին չի վհատել։ Նա պինդ է ու շարունակում է անտրտունջ աշխատել՝ վստահ լինելով, որ արդարությունը վերականգնվելու է, և դա անելու է հայը՝ իր խելքով ու զենքով:

Պայմանավորվել ենք` այն, ինչ սկսել ենք Աղավնոյում, ավելի մեծ մասշտաբով շարունակելու ենք այնտեղ, որտեղ հաստատվելու են Աղավնոյի բնակիչները:

ՀԳ- Արցախում ազդարարում ենք ամենամեծ ներդրումային տեխնիկական ծրագիրը։ Հետևե՛ք մանրամասներին։

Պի՛նդ եղեք։

Աբրահամ Գասպարյանի էջից



Նման նյութեր