Թուրքիայի Տրապիզոն քաղաքի թաղամասերից մեկում ջրմուղի աշխատակիցները հայկական տապանաքար են գտել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թեեւ գտնված տապանաքարի վրա պարզ հայերենով գրված է հանգուցյալների անուններն ու տարեթվերը, սակայն թուրքական մամուլը խուսափել է այս լուրի մեջ նշել որ հայերին պատկանող տապանաքար է գտնվել։
Գտնված տապանաքարը, որը պատկանում է հանգուցյալներ Թագուհի եւ Հովհաննես Մախոխյաններին, հանձնվել է Տրապիզոնի թանգարանին։