«Սփյուռքը երբեք այսքան բաժան-բաժան չի եղել: 1999-ից անցկացվող այս համաժողովն ամենախայտառակն է և ամոթալի». Աննա Հովներ
Advertisement 1000 x 90

«Սփյուռքը երբեք այսքան բաժան-բաժան չի եղել: 1999-ից անցկացվող այս համաժողովն ամենախայտառակն է և ամոթալի». Աննա Հովներ

Աննա Հովները գրում է.

«Երևանում ընթանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որն ունի նոր անվանում. Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Համաժողովը պարբերաբար իրականացվում է 1999 թվականից սկսած, բայց վերջինն անցկացվել էր 2017 թվականին:

Հետաքրքիր փաստ. 2017-ին մասնակցում էր 1500 սփյուռքահայ, և բյուջեից ու կառավարության պահուստային ֆոնդից ծախսվել էր 85 մլն դրամ:

Իսկ այս գագաթնաժողովին մասնակցում է ընդամենը 600 մարդ, բայց կառավարությունը հատկացնում է ոչ ավել, ոչ պակաս` համարյա 309 մլն դրամ)

Ո՞նց եք հաշվում, որ մասնակիցների թիվը 2.5 անգամ փոքրանում է, բայց ծախսերն ավելանում:

Բայց քանի որ սրանք արդեն վաղուց հայտնի են, որպես թալանչի լինելու չեմպիոններ` ուզում եմ այլ բանի մասին գրել:

Ուրեմն, այդ գագաթնաժողովին, որը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից` նույնիսկ չեն մասնակցում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Հրաժարվել են: Ճիշտ էլ արել են:

Կապիտուլյանտը վաղուց քանդել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. գան ինչի՞ մասին խոսեն:

Հայաստանից ամեն օր մարդիկ գաղթում են: Ամեն օր: Եվ չեն ուզում այլևս երբեք վերադառնալ: Գաղթում են անկախ այն հանգամանքից, որ դրսում հայերը խայտառակ են եղել: Այս ապիկարի պատճառով դրսում ապրող հայերը այլևս չեն կարող աzերների առաջ` այդ քոչվոր ազգի առաջ, գլուխները բարձր, հաղթած քայլել:

Էլ չեմ ասում, որ Սփյուռքի գաղթօջախների ներսում նիկոլը թշնամություն և պառակտումներ մտցրեց, կոտրեց Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սփյուռքի հավատը:

Իբր կախարդական փայտիկ էր խոստանում, բայց իր ապիկարության, անկայուն և անսկզբունքային լինելու պատճառով այնպես արեց, որ Հայաստանում ոչ մի ներդրում այլևս չի արվում Սփյուռքի կողմից:

Իսկ պատերազմից հետո, երբ Էռատովնայի միլիոններն այդպես էլ անհասկանալի ուղղությամբ կորան` հայերն ընդհանրապես հրաժարվել են գումար փոխանցել Հայաստանին:

Ի՞նչ գագաթնաժողովի մասին կարող է խոսք գնալ: Ինչի՞ մասին եք խոսում:

Դուք մոռացության եք մատնել Հայոց Ցեղասպանության ճանաչումը, որպեսզի չնեղացնեք ձեր թուրք եղբայրներին: Իսկ այս թեման միշտ գլխավորներից մեկն էր նախկինում անցկացվող համաժողովներին: Ինչի՞ մասին եք խոսում. որ ադրբեջանցիները մեր ընկերներն են ու պետք է խաղաղություն հաստատե՞լ հետները: Թե՞ որ Արցախը դժգույն ու դժբախտ է, Սյունիքն էլ հայերինը չի՜:

Մեկ բան գիտեմ, որ Սփյուռքը երբեք այսքան բաժան-բաժան չի եղել: 1999-ից անցկացվող այս համաժողովն ամենախայտառակն է և ամոթալի:

Առանց ամաչելու ԼԳԲՏ-րի հայտնի պաշտպան Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ միասնականությունն ապահովված է, բայց մյուս պահին ասում, որ որոշ օղակներ չեն մասնակցելու: Բա ի՞նչ միասնականության մասին եք խոսում, երբ հրավիրում եք միայն այն մարդկանց, ովքեր ձեզ հետ մի ուղղությամբ են նայում: Չեք ամաչու՞մ, այ պառակտիչնե՜ր:

Կա մեկ փաստ. Հայաստան-Արցախ-Սփյուռք օղակը` հզոր ուժ է: Ուժ, որն ունակ է սարեր շարժել: Բայց երբ թուլանում է մեկը` մի անգամից կոտրվում է մյուսը: Մեզ անհրաժեշտ է նորից ուժեղանալ: Բայց այս իշխանությունների օրոք հասնել դրան անհնար է: Հույս ունեմ, որ հաջորդ համաժողովը լինելու է առանց այս կապիտուլյանտների:

Կամ Հայաստան-Արցախ-Սփյուռք կամ կապիտուլյանտների իշխանություն, որոնց դավաճանական քաղաքականության պատճառով կկորցնենք ամեն ինչ:

Ընտրությունը մերն է. հայերինս»:



Նման նյութեր