5-ամյա Արմենի մոտ հայտնաբերվել է արյան քաղցկեղ. նրան անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5-ամյա Արմենի մոտ հայտնաբերվել է արյան քաղցկեղ. նրան անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում

5-ամյա Արմենին անհապաղ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում, սակայն, ընտանիքը չունի անհրաժեշտ գումարը: Արմենի մոտ ընդամենը մի քանի օր առաջ է հայտնաբերվել  «Ոչ Հոջկինյան լիմֆոմա` Լեյկեմիզացիայի փուլում (քաղցկեղ)»:

NEWS.am-ի հետ զրույցում երեխայի մայրը` Գոհար Պապիկյանը, նշեց, որ այս պահին Արմենը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում է։

«Հայաստանում երեխայիս բուժումն անհնար է,ուստի նպատակահարմար է բուժումը անցկացնել Գերմանիայում։ Ամեն օր նոր բարդություններ կարող են ի հայտ գալ, ուստի խիստ անհրաժեշտ է օր առաջ երեխայիս տեղափոխել Գերմանիա։

Յուրաքանչյուրի նույնիսկ չնչին օգնությունը կարող է անչափ կարևոր, վճռորոշ լինել»,-ասաց նա։

Արմենին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Ամերիաբանկում» մոր՝ Գոհար Պապիկյանի անունով բացված հաշվեհամարներին՝

1570025416030100 AMD

1570025416030101 USD

1570025416030146 EUR

Կամ զանգել Գոհար Պապիկյանի հեռախոսահամարին՝ 043323015

NEWS.am