Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից.
«2018-ից առաջ ունեինք ամուր, ուժեղ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
4 տարի հետո այս եռամիասնությունից ունենք ընդամենը վիրավոր Հայաստան, ծախված Արցախ ու օտարության մեջ գլխիկոր մնացած, պառակտված ու մասնատված Սփյուռք։
Սրանք Սփյուռքի կազմաքանդումը սկսեցին եկած իսկ օրվանից, երբ պարզապես, բառիս բուն իմաստով, քանդեցին Սյուռքի նախարարությունը։ 2020-ի չարաբաստիկ, պլանավորված ու ծախված պատերազմից հետո ակնհայտ է,որ օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցները , ովքեր ժամանակին գլուխները բարձր, հաղթողի հոգեբանությամբ էին ապրում, հիմա պարզապես գլուխները կախ են անցնում թուրքերի ու ադրբեջանցիների մոտով։
Սփյուռքի մեր հայրենակիցները, 44 օրյա պատերազմից հետո, մեղմ ասած, կորցրին իրենց հավատը Հայաստանի հանդեպ, որովհետև այն միլիոնավոր դոլլարները, որոնք տարբեր երկրներում հայակական համայնքներն օրուգիշեր կոպեկ-առ-կոպեկ հավաքել էին մեր զինվորների, մեր բանակի ու մեր երկու պետությունների համար, վերջում պարզվեց հայտնվել էին Էռատո ջոկատի գլխավոր հրամանատարի հաշվեհամարներին, իսկ վերջինս էլ այդ գումարները ծախսել էր իր ցոպ ու շվայտ հաճույքների համար։
2018-ի շոու-իշխանազավթման ժամանակ իր ճղճղ ձայնով, մի շարք կեղծ ու սին խոստումների հետ միասին, կապիտուլյանտը մեծ-մեծ հայտարարում էր, որ իշխանափոխությունից հետո Սփյուռքից տասնյակ ներդրողներ են գալու, աշխատատեղեր բացեն, ներդրումներ անեն։ Ու սա էլ, մյուս բոլոր խոստումների նման, դրվեց պարզապես սառույցին ու օդ ցնդեց։
Քրիստինեհալաջանյանականների նմաններն էլ նախկին-ներկա, սև-սպիտակ պառակտումները մտցրեցին նաև Սփյուռքի մեր հայրենակիցների մեջ։
Եռամիասնությունից ոչինչ չի՛ թողել էս դավաճան իշխանությունը։ Եռաբլուրի սահմանները մեծացրեց, Սփյուռքի մեր հայրենակիցների քանակը մեծացրեց, քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում ապրել իրենց իսկ երկրում, որովհետև այլևս իրենց նպատակներն ու երազանքները այս երկրի հետ չեն կապում, Արցախն այլևս դարձավ երազանք, իսկ Հայաստանի սահմանները գնալով փոքրանում են։
«Շնորհակալ ենք» փաշինյան նիկոլ․․․»: