«Թե ասա դու ոնց կարաս 10-15 տարվա համար ինչ որ բանի տակ ստորագրես, դու սկի տեղյակ չես քո վաղվա քաղաքական ապագան քեզ որ զիբիլանոց ա տանելու այ դավաճան». Միքայել Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Թե ասա դու ոնց կարաս 10-15 տարվա համար ինչ որ բանի տակ ստորագրես, դու սկի տեղյակ չես քո վաղվա քաղաքական ապագան քեզ որ զիբիլանոց ա տանելու այ դավաճան». Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ավելի քան 4 տարի է գոյություն չունի, գոյություն չունի, քանի որ սփյուռքի ժողովրդի հետ շփման եզրեր չեն գտնվում, չգիտեն ինչ ծրագրեր իրականացնեն, որպեսզի սփյուռքը դադարի ցեղասպանության այդքան ցավոտ նիքոլենց համար թեման բարձրացնել, չեն կարողանում մի մեթոդ գտնեն, որ սփյուռքում էլ իրենց նման թրքաբարո և անհայրենիք լինեն:

Պառակտեցին ժողովրդին թե՛ Հայաստանում և Արցախում և թե՛ սփյուռքում, ու այդ պառակտման արդյունքում սփյուռքը հրաժարվեց ներդրումներ անել Հայաստանում , հրաժարվեց այլ ծրագրեր իրականացնել Հայաստանում և իհարկե առ այս պահնել հրաժարվում է ընդունել կապիտուլյանտի և նրա թայֆի առաջ քաշած խիստ նվաստացուցիչ հանգուցալուծումները, որոնց լինելու արդյունքում մենք ընդմիշտ կկորցնենք Արցախը և դժվար թե դրանից հետո որևէ կապ ունենանք սփյուռքի հետ:

Վերջին երկու տարվա ընթացքում պարզ դարձավ այն, որ սրանք եկել են կոնկրետ նպատակով և իրենց առհասարակ չի հետաքրքրում ոչ սփյուռքը ոչ էլ Արցախը, դրանց հետաքրքրում է միայն ու միայն անձնական բարեկեցությունը և թշնամական նաֆթադոլլարները, որոնցից երևի թե շատ ունեն եթե դատենք դրանց նիստ ու կացով և ուրբաթ երեկոյան երջանկությունից կամ ուրիշ բանից փայլող աչքերից:

Հետաքրքիրն այն է, որ այսօր ինչ էլ խոսի դրանք սին խոսքեր են լինելու։ Խոսելու է անցնի, գնա ու մոռացության մատնվի։ Իսկ այ իրենց ուսապարկային համագումարի ժամանակ արտահայտած մուրացիկ բայց վտանգավոր մտքերը անհանգստանալու տեղիք են տալիս:

Հ.Գ. թե ասա դու ոնց կարաս 10-15 տարվա համար ինչ որ բանի տակ ստորագրես, դու սկի տեղյակ չես քո վաղվա քաղաքական ապագան քեզ որ զիբիլանոց ա տանելու այ դավաճան: Իսկ էդ դահլիճում քեզ ունկնդրող անլվա և աչքածակ կոնտինգենտը պետք է պատրաստ լինի, պատասախան տալու ամեն ծախսած լումայի համար, այս ջրբաժանների համար և ի վերջո մեր տղերքին դավաճանելու և մատաղ անելու համար: Հանկարծ չմտածեք, որ հետո ասելու եք մենք սրա մասին կպատմենք նրա մասին կպատմենք, մենք էդ ամենինչի հետ կապ չենք ունեցել և այլն: Կապ ունեցել եք, մեղավորությունել ունեք ձեզ մնում է սպասել ձեր դատաստանին»:



Նման նյութեր