Անմեղսունակության նոր նշաձող․ ՔՊ տեսլականն ըստ Ռուբեն Ռուբինյանի. lragir.am
Advertisement 1000 x 90

Անմեղսունակության նոր նշաձող․ ՔՊ տեսլականն ըստ Ռուբեն Ռուբինյանի. lragir.am

ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրում է նոր տեսլական, կուսակցության համագումարում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ըստ այդմ՝ եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնար արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները։ Եվ դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը։ Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համար հայ, արցախցի։ Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ համապատասխան ներգրավվածության»,- ասաց նա։

Ռուբինյանն ասաց, որ ՀՀ-ն ունի 29 800 քառակուսի կմ տարածք, և ՀՀ պետական շահը որոշումների կայացման առանցքային ուղենիշն է։ Ըստ նրա՝ խաղաղությունը, բարձրորակ կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման գործոններն են։

lragir.am



Նման նյութեր