
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հոկտեմբերի 29-ին ժամը 20.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Էմմա Գասպարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: