Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը․ Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը․ Արտակ Զաքարյան

Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:

Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:

Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:

Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են…

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:

Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցող զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի:



Նման նյութեր