Հայաստանում կստեղծվի Ոստիկանության գվարդիա
Advertisement 1000 x 90

Հայաստանում կստեղծվի Ոստիկանության գվարդիա

Հայաստանում նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձևավորել Ոստիկանության գվարդիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո իրականացվելու է Ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ և վերաիմաստավորում:

«Ոստիկանության գվարդիային նախատեսում ենք վերապահել հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների ուղեկցումը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը և այլն»,- ասաց Ֆիդանյանը:

tert.am