Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին հոկտեմբերի 30-ին ժամը 23.30-ի սահմաններում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» ուղևորը՝ 1956 թ. Հայկանուշ Մխիթարյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: