«Կապիտուլյացիայի անկասելի հաղթարշավը»․ Ռուբեն Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Կապիտուլյացիայի անկասելի հաղթարշավը»․ Ռուբեն Հակոբյան

Կապիտուլյացիայի անկասելի հաղթարշավը

Սոչիի հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ խաղաղություն թիվ մեկ թշնամին թուրք-ադրբեջանական տանդեմն է՝ Ալիևի կերպարով։ Ուղղակի Ալիևը, հաղթողի իր կարգավիճակն ու պրոֆեսիոնայ դիվանագետի հմտություններն օգտագործելով, կարողանում է միջազգային կառույցներին ու դաշնակիցներին ներկայանալ որպես խաղաղության աղավնի։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագիրը շարունակական ընթացք և կործանարար հետևանքներ կշարունակի ունենալ, քանի դեռ կապիտուլյացիա ստորագրողն իր քաղաքական ու դիվանագիտական բացառիկ տգիտությամբ շարունակելու է «պաշտպանել» մեր պետության շահերը։ Միջազգային պրակտիկայում հայտնի չէ նման դեպք, որ խայտառակ պարտության հեղինակը շարունակի բանակցել քաղաքականապես, դիվանագիտորեն, բարոյապես, ինչու ոչ՝ նաև տղամարդկայնորեն իրեն ոչնչացրած թշնամու հետ և դրական որևէ ակնկալիք ունենալ։ Բոլորիս համար հասկանալի է, որ օր առաջ պետք է փոխել բանակցողին։ Իսկ իշխանատենչ հրեշին հեռացնելու միակ ճանապարհը պարտադրելն է՝ համազգային ընդվզումը։

Նրա գոյությունը մեր պետության նկատնամբ կապիտուլյացիայի հաղթարշավի գլխավոր նախապայմանն է

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր