
Նոյեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գառնիկ Վ-ի վարած ԶԻԼ 31 մակնիշի Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Անդրանիկ Աբրահամյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Ա. Աբրահամյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Լալա Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։