Դեյվիդ Բեքհեմը «սուպերտղամարդու» հանդերձանքով ընտանեկան ընթրիք է կազմակերպել
Advertisement 1000 x 90

Դեյվիդ Բեքհեմը «սուպերտղամարդու» հանդերձանքով ընտանեկան ընթրիք է կազմակերպել

Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը հագել է «սուպերտղամարդու» հանդերձանք և ընթրիք պատրաստել ամբողջ ընտանիքի համար։ Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։

47-ամյա մարզիկը բազմատեսակ ճաշ է պատրաստել ամբողջ ընտանիքի համար։ Դեյվիդ Բեքհեմը երեխաների համար կարկանդակներ է թխել, իսկ կնոջ համար առանձին ուտեստ պատրաստել՝ ձուկ։ Երեկոյի համար նա ընտրել է «սուպերտղամարդու» հանդերձանք և սև դիմակ։

Դեռ օգոստոսի սկզբին Բեքհեմների ընտանիքը հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Նիկոլա Պելցը հարցազրույց էր տվել Variety ամսագրին, որում խախտել էր իր լռությունը Վիկտորյա Բեքհեմի հետ կոնֆլիկտի մասին լուրերից հետո։ Աղջիկը չէր հերքել սկեսուրի հետ թշնամության մասին խոսակցությունները, սակայն ընդգծել էր, որ բամբասանքների պատճառ է դարձել իր հարսանեկան զգեստը։

27-ամյա Նիկոլա Պելցն ամուսնացել է Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների 23-ամյա ավագ որդու հետ 2022 թվականի ապրիլին։

 



Նման նյութեր