
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, hրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում օգնություն ցուցաբերել ավտոբուսի մոտ 30-ից ավելի քաղաքացիների, ովքեր հրաժարվել են բժշկական ծառայությունից։
Վթարի փաստով ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապաստրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ավտոբուսի բոլոր ուղևորները զբոսաշրջիկներ են և տարբեր երկրների քաղաքացիներ։