Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը:
Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տատն այդ օրը պատշգամբից գոռում էր, որ իրեն չեն պահում, մշտապես սոված է, ինքն էլ դա լսելով՝ քաշքշելով նրան տուն է մտցրել, այնուհետև մոտ 20 րոպե վիճաբանել են իրար հետ:
Այդ ընթացքում տատը խոհանոցից վերցրել է դանակը և անկանոն շարժումներ անելով՝ վնասել է իր ձեռքը, ինչից հետո ինքը խլելով դանակը՝ երկու անգամ խփել տատի դաստակին: Այնուհետև տատին պառկեցրել է անկողնու վրա և դանակը դնելով նրա ձեռքի մեջ՝ դուրս է եկել տնից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: