
Նոյեմբերի 2-ին, ժամը 20:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին մարվել՝ 22:20-ին: Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):