
Microsoft կորպորացիան Ուկրաինային 100 մլն դոլարի չափով տեխնոլոգիական օգնություն կհատկացնի, հայտնում է ամերիկյան ՏՏ հսկայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգնությունը կարտահայտվի Microsoft-ի արտադրանքի անվճար աջակցությամբ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի պետական կառույցների, կարևոր օբյեկտների օպերատորների և սովորական քաղաքացիների կողմից: Սա առաջին հերթին վերաբերում է Microsoft Cloud ծառայությանը։
Ակնկալվում է, որ այս օգնությունը կտևի մինչև 2023 թվականի վերջ:
Ընկերությունը նշել է, որ 2022 թվականի փետրվարից Ուկրաինան արդեն ստացել է Microsoft-ից 400 մլն դոլարի տեխնոլոգիական աջակցություն։