Արմավիրի մարզում բախվել են թիվ 232 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Զիլ»-ը. կան զոհեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում բախվել են թիվ 232 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Զիլ»-ը. կան զոհեր

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած: