Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրել է.
«Պարտությունը այնքան սարսափելի ու կործանարար չէ, որքան պարտվողականությունը։
Ով ինչ ուզում է հայտարարի կամ պահանջի, մենք գիտենք, որ տեր ենք մեր երկրին, որոշել ենք, որ պահում ենք Արցախը, ուրեմն պահում ենք։ Վերջ։
Մեզ համար կարող են լինել դժվարություններ ու վտանգներ, պետությունը ծափով ու ծիծաղելով չեն պահում։
Ես վստահ եմ, որ պահելու ենք, ու այդ վստահությամբ պայքարում եմ։ Եթե ձեզնից ամեն մեկը նույն վստահությունն ունենա ու իր միջից հանի խուճապն ու պարտվողականությունը, մեծ բան արած կլինեք երկրի համար»։