«Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…». Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից.

«Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային ​​գաղափարի հիման վրա։ Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ուստի Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով

  1. Ավանդական ընտանիքի ամրապնդում և դերի բարձրացում
  2. Ազգային կրթության դասավանդում նախադպրոցական, դպրոցական և բուհական հաստատություններում:
  3. Ազգային բանակաշինություն, Բանակի վերականգնում.
  4. Հայ Առաքելական Եկեղեցու դիրքի բարձրացում.
  5. Մշակույթի վերականգնում.
  6. Հայոց լեզվի դերի բարձրացում.
  7. Ժողովրդագրական (դեմոգրաֆիա) քաղաքականության իրավիճակի բարելավում:

Այս ամենը նախ և առաջ մեզ թույլ կտա պահպանել ՀԱՅՐԵՆԻՔ և ունենալ Անկախ Ազատ Հայաստան ու մոտ ապագայում նաև Ազատ Անկախ Արցախ:

Հ.Գ. Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…»



Նման նյութեր