Աննա Մկրտչյանը նոյեմբերի 4-ին գրել է.
«Հենց նոր ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի անդամների ու փորձագետների հետ հեռավար քննարկումը։ Քննարկման նպատակն էր դատական օրենսգրքում սրանց նախաձեռնած հերթական փոփոխությունների մասին կարծիքի ներկայացումը։
Հստակ ներկայացրել եմ, որ ԲԴԽ որոշումների վերանայման մեխանիզմները, որոնք նախատեսվում են նախագծով ունեն մեկ նպատակ՝ առավել կառավարելի դարձնել ԲԴԽ անդամներին և ավելի կանխատեսելի ԲԴԽ որոշումները։
Խոսել եմ ԲԴԽ անդամների հրաժարականների դրդապատճառների ու գործող ճնշումների մեխանիզմների մասին։
Սրանք հիմա փորձում են առանց այդ էլ 10 հոգուց բաղկացած խորհուրդ կազմում ստեղծել «2-րդ ատյան»՝ շատ ավելի սահմանափակ կազմով։ Այն էլ փորձում են անել սահմանադրաիրավական կարգավորումները և ողջ իրավական տրամաբանությունը շրջանցելով։
Վենետիկի հանձնաժողովի անդամներին և փորձագետներին հիշեցրել եմ նաև որ նախորդ իշխանությունների օրենսդրական փոփոխությունների փաթեթը արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի բարձր գնահատականին։ Այդ նորմերն այժմ փոփոխվել են, իջեցվել է երաշխիքների շեմը ու փորձ է արվում էլ ավելի իջեցնել։
Հանդիպմանը մասնակցել եմ պարոն Artsvik Minasyan հետ։ Առաջարկներից զատ հույս ենք հայտնել, որ մեր մտահոգությունները տեղ կգտնեն
հրապարակվող կարծիքի մեջ»։