«Սամվել Ալեքսանյանի, նույն ինքը՝ Լֆիկ Սամոյի արձան կանգնացնողներին խորհուրդ կտամ ևս մեկ դետալ ավելացնել նրա արձանին, քանի որ այդ բաղադրիչն աննախադեպ հնարամտության արդյունք է, որը, թերևս, չկա աշխարհում և կավելացնի հարկերի վճարման ծավալը 13,6%-ով։
Պարզվում է, որ Ալեքսանյանը գտել է ձայներ ապահովելու նորարարական մեթոդ (ընդդիմության պես քնած չի, ամբողջ օրը և անընդհատ ստեղծագործում է)։
Մասնավորապես, երեկ նա Բագրատունյացի վրա բացել է նախընտրական շտաբ և նարդու միջոցով ապահովում է ձայներ։ Նա ամեն թայլայի համար հազար դոլարի գրազ է գալիս՝ եթե ինքն է հաղթում, պահանջում է երաշխավորված հարյուր ձայն, եթե պարտվում է, վճարում է հազար դոլար՝ միաժամանակ մեծ քանակությամբ արտարժույթ նետելով շուկա և ապահովելով դրամի կայունությունը։ Ասում են, որ ինքը լավ խաղացող է, բայց դրամի կուրսն իր համար ավելի կարևոր է, և այդ պատճառով թայլաների առնվազն 30-35%-ը դիտմամբ պարտվում է։ Այս տոկոսն ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ալեքս Գրիգի վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Կենտրոնական բանկի վերջին վերլուծությունները և ֆեյսբուքյան արժեքավոր ստատուսները՝ հիմնավորելով որոշ թայլաների՝ դիտմամբ պարտվելու կենսական նշանակությունը։
Հ.Գ.1 Փաստորեն Ալեքսանյանը նաև սրանով սահմանում է ձայնի սակագին և այս ոլորտում էլ շարունակում է մնալ գին թելադրող՝ մեկ ձայնը 5000 դրամ։ Եվս մեկ անգամ հալալ է…
Հ.Գ.2 Խորհուրդ կտամ արձանին ավելացվող կոմպոնենտը լինի զառը կամ նարդին՝ շեշտելու հնարամտության աննախադեպությունը ։) »,- Facebook-յան իր էջում գրել է «ԵԼՔ» դաշինքի անդամ, արևելագետ Արայիկ Հարությունյանը: