«Առավոտյան պատրաստվում էի գնալ հանդիպման, զանգահարեց տիկին Զեյթունցյանի քարտուղարուհին և ասաց…». Արտյոմ Հակոբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Առավոտյան պատրաստվում էի գնալ հանդիպման, զանգահարեց տիկին Զեյթունցյանի քարտուղարուհին և ասաց…». Արտյոմ Հակոբյան

Պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի Facebook-յան գրառումը. «Նախագիծ եմ ներկայացրել զբոսաշրջության վարչություն: Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագիր: Երկու անգամ հանդիպում են նշանակել ինձ: Առաջին անգամ, երբ առավոտյան պատրաստվում էի գնալ հանդիպման, զանգահարեց տիկին Զեյթունցյանի քարտուղարուհին և ասաց, որ տիկին Զեյթունցյանին շտապ վարչապետն է կանչել, և հանդիպումը հետաձգվում է: Երկրորդ անգամ զանգահարեց և օր ու ժամ նշանակեց հանդիպման: Գնացի, ինձ դիմավորեց քարտուղարուհին և, հայտնելով, որ տիկին Զեյթունցյանը նախարարի մոտ է, ասաց՝ «Ինձ ասել են, որ մենք բյուջե չունենք»:

Հարց առաջին՝ զբոսաշրջության հետ կապված բոլո՞ր հարցերն են լուծվում քարտուղարուհու մակարդակով:

Հարց երկրորդ՝ դա վերաբերմո՞ւնք է:

Հ.Գ. Ի դեպ, զբոսաշրջության վարչությունը դեռ չունի կայք»:



Նման նյութեր