shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել է Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետև Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն այնուհետև Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կայքի տեղեկություններով՝ վթարից հետո BMW-ի անձնակազմը ծեծի է ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: