Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց եւ զավակների թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Express-ը։
Թագավորական գործերով փորձագետ Նիլ Շոնը լրագրողներին ասել է, որ Մեգան Մարքլն արքայադուստրեր Բեատրիսի եւ Եվգենիայի հետ զրուցելուց հետո փոխել է իր կարծիքը թագավորական տիտղոսների մասին։
«Նախկինում Մեգանը դա առանձնապես չէր կարեւորում եւ բոլորովին չէր մտածում իր ու իր երեխաների տիտղոսների մասին։ Բայց նա տեսավ, թե որքան օգտակար են տիտղոսները արքայադուստրեր Եվգենիայի եւ Բեատրիսի համար։ Այժմ նա մտադիր է դրանք նույնպես պահել», – բացատրել է Շոնը:
Նա պարզաբանել է, որ Մեգան Մարքլը գնահատում է տիտղոսների կարեւորությունը, քանի որ գիտակցում է՝ դրանք կօգնեն իրեն, իր ամուսնուն՝ Հարրիին եւ նրանց երեխաներին «պտտվել ճիշտ շրջանակներում, ինչպես նաեւ նրանց առջեւ ավելի շատ հնարավորություններ կբացվեն»։
«Հարրին եւ Մեգանը շատ են ցանկանում պահպանել այս թագավորական տիտղոսները: Նրանց համար սա հնարավորություն է։ Սա միակ պատճառն է, թե ինչու նա չի ցանկանա կորցնել այն», – հավելել է նա:
Այս տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում այն լուրերի ֆոնին, որ Չարլզ III-ը կարող է իր կրտսեր որդուն եւ նրա ընտանիքին զրկել թագավորական կոչումներից՝ արքայազն Հարիի հուշերի պատճառով։