«Թե ինչ՞ եղավ ու ոնց՞ եղավ բոլորը այսօր գրելու են, հիշելու են, դատապարտելու են, հայհոյելու են, անիծելու են, բայց նայեք ձեր ֆեյսբուքյան լենտան և կտեսնեք խորոված, խաշ, Եգիպտոս, շոր ու չգիտեմ ինչի գովազդ».Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Թե ինչ՞ եղավ ու ոնց՞ եղավ բոլորը այսօր գրելու են, հիշելու են, դատապարտելու են, հայհոյելու են, անիծելու են, բայց նայեք ձեր ֆեյսբուքյան լենտան և կտեսնեք խորոված, խաշ, Եգիպտոս, շոր ու չգիտեմ ինչի գովազդ».Վահան Բաբայան

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Կապիտուլյացիայից երկու տարի անց

Կորցրեցինք ավելին քան կարող էինք կորցնել,դա միանշանակ է:Կորցրեցինք նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից հսկայական հատվածներ,ենթարկվեցինք ագրեսիայի, տվեցինք կրկին հարյուրավոր զոհեր:

Պարտված պատերազմի և կապիտուլյացիայի խորհրդանիշները կրկին իշխանության են: 2020 թվականից ասում էինք տալու են ավելին, ասում էին Արցախը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք:

Հիմա հանգիստ ապրում՞եք,հա՞…

Թե ինչ՞եղավ ու ոնց՞ եղավ բոլորը այսօր գրելու են, հիշելու են, դատապարտելու են, հայհոյելու են, անիծելու են, բայց նայեք ձեր ֆեյսբուքյան լենտան և կտեսնեք խորոված, խաշ, Եգիպտոս, շոր ու չգիտեմ ինչի գովազդ: Երկու տարբեր աշխարհ, մեկը մտահոգ, մյուսը անտարբեր, մեկը տխուր, մյուսը շատ ուրախ, մեկը դարդ անող, մյուսը անդարդ: Ու դա մենք տեսանք երբ օպերա միտինգ էր, Սարյանում փառատոն, երբ փակում էին Բաղրամյանը, Կասկադում սուրճ էին խմում, երբ Ջերմուկը ռմբակոծում էին, գումի շուկայում 10 դրամ էժան վարունգի համար իրար էին «ուտում»: Սա է իրականությունը:

Չկայացավ ցավոք այն միասնությունը ինչը կարող էր վերջ դնել կապիտուլյացիայի էջին,բացել նոր հույսի էջ և մենք բոլորս մնացինք 2020թ նոյեմբերում»:



Նման նյութեր