«Հայոց պատմության ամենաամոթալի 2 տարիները… Չապրած երկու տարի, խայտառակված երկու տարի, առանց ինքնության երկու տարի, առանց Արցախ երկու տարի….». Տաթև Թադևոսյան
Advertisement 1000 x 90

«Հայոց պատմության ամենաամոթալի 2 տարիները… Չապրած երկու տարի, խայտառակված երկու տարի, առանց ինքնության երկու տարի, առանց Արցախ երկու տարի….». Տաթև Թադևոսյան

Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայոց պատմության ամենաամոթալի 2 տարիները…

Չապրած երկու տարի, խայտառակված երկու տարի, առանց ինքնության երկու տարի, առանց Արցախ երկու տարի…

Ու թերևս ճիշտ է, որ միակ շահողը երկինքը եղավ…

Կներեք տղերք մեզ…

Թե մենք ոնց ենք կարողանում էս ամոթով, էս ստորացմամբ ու նսեմացմամբ շարունակել ապրել, ինքս էլ չեմ հասկանում։

2020-ի նոյեմբերի 9-ի կեսօրին մեզ դեռ վստահեցնում էին, որ հաղթում ենք, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին էլ, Հադրութ էլ, Արցախի 75%ն էլ արդեն կարմիր ու մեծ ժապավենով նվիրել էին թուրքին։

Էս չարաբաստիկ գիշերը, միակ վախս, որ երկիրը կապիտուլիացիայի տարած, երկիրը ծախած, հայատյաց, թրքահպատակ դավաճանը կհասցնի փախնել Հայաստանից։ Շաաատ լավատես էի։ Պատմության մեջ սենց աներես, անդեմ, անպատիվ ու անթասիբ ղեկավար դեռ չենք ունեցել։ Լավ ինձ ո՞վ կբացատրի, ո՞նց կարող է 5000-ից ավել մարդկային կյանքեր խլածը գլուխը հանգիստ դնի բարձին ու քնի, հաց ուտի ու ապրի էնպես՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

Մինչև վերջ պայքարելու եմ ու կռիվ եմ տալու երկրիս հաղթանակները մեզնից գողացողների դեմ»։



Նման նյութեր