Մարկ Ցուկերբերգը Meta-ից հեռացրել է ավելի քան 11000 աշխատակցի
Advertisement 1000 x 90

Մարկ Ցուկերբերգը Meta-ից հեռացրել է ավելի քան 11000 աշխատակցի

Meta ընկերությունը կկորցնի իր աշխատակիցների 13%-ին, ինչը համարժեք է ավելի քան 11 հազար մարդու։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

«Այսօր ձեզ եմ ներկայացնում Meta-ի պատմության ամենադժվար որոշումներից մեկը: Ես որոշել եմ կրճատել մեր թիմի թիվը մոտ 13%-ով և աշխատանքից ազատել մեր տաղանդավոր աշխատակիցներից ավելի քան 11 000-ին: Մենք նաև մի շարք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք՝ ավելի փոքր և արդյունավետ ընկերություն դառնալու համար՝ կրճատելով ծախսերը և երկարաձգելով աշխատանքի ընդունման սառեցումը», – ասել է Ցուկերբերգը:

Զանգվածային կրճատումների պատճառներից մեկը Meta-ի եկամուտների կտրուկ անկումն է, ինչը, ըստ CNCB-ի, «վախեցրել է ներդրողներին»: Ընկերության ղեկավարը ստանձնել է վատ աշխատանքի պատասխանատվությունը։

«Ես պատասխանատու եմ այն ​​որոշումների համար, որոնք մեզ հասցրին այս կետին: Ես գիտեմ, որ սա շատերի համար դժվար է, և ես շատ եմ ցավում նրանց համար, ովքեր տուժել են դրանից», – ասել է գործադիր տնօրենը:

Այն աշխատակիցները, ովքեր կրճատվել են, կստանան տասնվեց շաբաթ վճարովի արձակուրդ՝ գումարած երկու լրացուցիչ շաբաթ ընկերությունում ծառայության յուրաքանչյուր տարվա համար: Նրանց բժշկական ապահովագրությունը կգործի ևս վեց ամիս։

2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Meta-ում աշխատում էր 87,000 մարդ։



Նման նյութեր