Նոյեմբերի 11-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 05։10-ի սահմանում Վայոձ Ձորի մարզի բնակիչը՝ 34-ամյա Արտակ Ստեփանյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով հայտնվել ճամփեզրի առվակում, գրում է shamshyan.com:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոպվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։