Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Շատ եմ ափսոսում, որ ՀՀ խորհրդարանի պատգամավորը կարող է նման մանկամիտ եւ անպատասխանատու հանրային վարք ունենալ:
Նախ՝ պատգամավոր Գևորգ Պապոյան-ը «Փաստերի ստուգման հարթակում» իր մանիպուլյատիվ հայտարարությանը վերաբերող գրառում է անում, որտեղ կասկածի տակ է դնում Fip.am-ի աշխատանքի որակը՝ ընդհանրապես: Մեկնաբանությունում խնդրում եմ փաստերով խոսել եւ հարցադրում եմ անում՝ «անգամ ԵԹԵ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ ինչ-որ տեղ սխալված լինենք, արդյո՞ք Ձեզ իրավունք է վերապահվում ընդհանուր գնահատական տալ Հարթակի աշխատանքին»: Ամբողջ մեկնաբանությունը կարող եք կարդալ սքրինշոթում: Հիմա, պարոն Պապոյանը վերցրել է մեկնաբանությունս, կիսել է, եւ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ սխալվելու հավանականության մասին իմ գրածը ներկայացրել է որպես «ՖԻՊ-ի գլխավոր խմբագրի «ինքնախոստովանություն»: Ընդ րում, իր այս գրառման տակ մեկնաբանելու հնարավորություն չունեմ, փակել է քոմենթները: Ստիպված եմ պարոն Պապոյանի համար ասել մի անգամ էլ. քննարկվող նյութում Fip.am-ի եզրահանգումները ճշգրիտ են, սխալ չկա, Պապոյանը մանիպուլատիվ ձեւով է ներկայացրել դրամի փոխարժեիք հետ կապված գործընթացները:
Հուսով եմ, որ պարոն Պապոյանը գոնե գիտակցաբար է փորձում մանիպուլացնել հանրությանը: Հակառակ պարագայում սարսափելի կլիներ մտածել, թե պատգամավորը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը իր կարդացած պարզ տեքստերը ունակ չէ համարժեք ձեւով ընկալել»: