««Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել». Հայկ Մամիջանյան
Advertisement 1000 x 90

««Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել». Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։

Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը.

Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային Ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ անցած լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ մեր խմբակցության մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային Ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել:

«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել»։



Նման նյութեր