Հանգուցյալի մասին ամեն ինչ․ QR կոդ՝ գերեզմանաքարերին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հանգուցյալի մասին ամեն ինչ․ QR կոդ՝ գերեզմանաքարերին. hraparak.am

Հայաստանում մի քանի ամիս է` գործում է գերեզմանաքարերին QR կոդ տեղադրելու ծառայություն։
QR կոդը սկանավորելու դեպքում բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա բացվում է տվյալ անձնավորության հիշատակի էջը Husher.am կայքում: Այնտեղ յուրաքանչյուրի համար ստեղծվում է հիշատակի էջ, որտեղ ներկայացվում է անձի կյանքն ու գործը՝ լուսանկարների ու տեսանյութերի, հիշողությունների ու մեջբերումների, կարծիքների ու նամակների, և ցանկացած այլ բնույթի ինֆորմացիայի հիման վրա: Ժամանակի ընթացքում հիշատակի էջը կարելի է խմբագրել՝ ավելացնել լուսանկարներ կամ այլ նյութեր։

Մտահղացումը Մնացական Ներսիսյանինն է, նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միակն են Հայաստանում, որ նման ծառայություն են մատուցել, սկսել են աշխատել ապրիլ ամսից։
«Արձագանքներ եղել են հիմնականում զոհվածների հարազատների շրջանում, արդեն տեղադրած ունենք Եռաբլուրում։ Քննարկումներին հետեւում ենք, մենք տեսնում ենք արձագանքները, հիմնականում, ով հասկանում է միտքը եւ ինքը կուզեր ունենար, անհատական նամակ են գրում մեզ, որ շատ լավ գաղափար է, քննադատողներն էլ նրանք են,ովքեր ուզում են երեւալ»։

Ըստ մեր զրուցակցի՝ մինչեւ 10 օրվա ընթացքում պատրաստ է լինում հուշապատումը։

Ամբողջական ծառայությունը բոլորի համար արժե 90 հազար դրամ, զինծառայողների մասին հուշապատումը կազմվում է 60 հազար դրամով։

Մնացականը նշում է, որ անձամբ իր մտահղացումն է այսպիսի ծառայություն մատուցել, հետագայում հետաքրքրվել են եւ պարզել, որ աշխարհում պատրաստում են հուշարձանների հետ կապված, բայց որ հագնուցյալների։

«Մենք՝ հայերս այն տեսակի մարդիկ ենք, որ հարգում ենք մեր անցավորներին, որպեսզի նրանց հիշատակից ինչ-որ տառ չպակասի, կուզենանք ունենանք։ Հենց առաջինը հիշատակի էջեր իմ ծնողների համար եմ պատրաստել»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

Նա վերջում ավելացրեց, որ Արմավիրի մարզում եւս մեկ զոհվածի հուշապատում է պատրաստվում, եւ շուտով խնկամանին կտեղադրվի QR կոդը։

hraparak.am



Նման նյութեր