
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների: