ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի ադրբեջանահաճո սուտ թեզերի բացահայտումը՝ փաստերով։
Նիկոլ, եթե աշխարհը Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչում, ինչու՞ էր 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում՝ փակ դռների հետեւում Ադրբեջանի վրա կա մեծ ճնշում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ինչու՞ Ալիեւը հրաժարվեց ստորագրել Կազանի հռչակագիրը/2011թ./,եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր ճանաչում։
2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՝ԱՄՆ-ի,ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն,ըստ որի Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքի իրացումը անհքակտելի է։
Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթում Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում երբեք։
Ու դա ,արձագանքելով Փաշինյանի անհեթեթություններին,փաստել է ՌԴ ԱԳՆ -ն ,ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը/2021 հունվար/:
Ավելին. ՀՀ-ԵՄ համաձայնագրի առանցքային կետերից է Լեռնային Ղարաբաղի ժողովրրի ինքնորոշնան իրավունքի պարտադիր կամարտահայտությունը,որը վավերացվել է ԵՄ 27 երկրների կողմից։
Ի՞նչ 1991-ի սահմանների ճանաչում։
Ի՞նչ 2007-ի Մադրիդյան սկզբունքներով ճանաչում:
Դա ի՞նչ կապ ունի։
Մադրիդյան սկզբունքները եթե վատն էին,ինչու՞ Ալիեւը միանգամից չէր ստորագրում։
Ինչու՞ ստորագրեց միայն 2008-ին Մայնդորֆում,որը հիմք հանդիսացավ Կազանի փաստաթղթի համար։
Իսկ Կազանից հրաժարվել է Ալիեւը։
Փաշինյանի հնչեցրած «թեզերը» այնքան անհեթեթ են,որ նույնիսկ ադրբեջանական կողմը դրանց մասին չի խոսել։
Ասում են՝ անհնար է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել,բայց Փաշինյանն Ալիեւից ավելի լավ է պաշտպանում Ադրբեջանի բանակցային ժառանգությունը»։