Մի երիտասարդ տաքսու մեջ գողացել է մեկ այլ ուղևորի պայուսակ, որում շուրջ մեկ մլն-ի ոսկե զարդեր էին
Advertisement 1000 x 90

Մի երիտասարդ տաքսու մեջ գողացել է մեկ այլ ուղևորի պայուսակ, որում շուրջ մեկ մլն-ի ոսկե զարդեր էին

Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը: Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին:

Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը: Ըստ երիտասարդի` մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: