
Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել 43-ամյա Մանջո Մ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. դեկտեմբերի 3-ից Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի: