Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում դի կա։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։