Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 43 հասցեում գտնվող «Կլայկ» խանութ-սրահի հարևանությամբ բախվել են Mazda CX-5 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Mazda CX-5-ը կողաշրջվել է, իսկ 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին, փլուզել որոշ հատված ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորներին ինքնությունը։