Դա կլինի առաջադեմ ականջակալ կոմերցիոն շուկաների համար:
Խոսակցություններն այն մասին, որ Apple-ը պատրաստվում է թողարկել վիրտուալ և ընդլայնված իրականության սարք, շրջանառվում են արդեն մի քանի տարի։ Բայց թողարկմանը երկար չեն սպասի. ըստ DigiTimes Asia-ի (մեջբերում է MacRumors-ը), VR սաղավարտի արտադրությունը կսկսվի 2023 թվականի մարտին։ Այն հիբրիդային սարք է լինելու վիրտուալ, խառը և ընդլայնված իրականության հետ աշխատելու համար։
Սաղավարտն ուղղված կլինի կոմերցիոն հատվածին։ Ակնկալվում է, որ այն կարժենա առնվազն $2,000 (համեմատության համար, Meta Quest Pro-ն, որը ուղղված է նույն շուկային, արժե $1,499): Միաժամանակ արտադրությունը մեծ չի լինի՝ կարտադրվի մեկ միլիոնից պակաս սարք։ Վերջնական հավաքման համար պատասխանատու կլինի թայվանական Pegatron գործարանը, որը նախկինում աշխատել է Apple-ի և Tesla-ի հետ:
Հնարավոր է, որ առաջին գաջեթը լինի Apple-ի սարքերի նոր շարքի սկիզբը, և ժամանակի ընթացքում ավելի մատչելի լուծումներ հայտնվեն՝ ուղղված սովորական սպառողներին։
Սիրարփի Աղաբաբյան