Մուսուլմանական երկրների քաղաքացիներն սկսել են անարգել ԱՄՆ ժամանել այն բանից հետո, երբ դատավորի վճռով դադարեցվել է միգրացիոն ոլորտում սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը:
Կահիրեի օդանավակայանում, իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 33 միգրանտներ Եմենից, Սիրիայից և Իրաքից, որոնք մեկնում են ԱՄՆ, անարգել թողնվել են հանրանավեր, փետրվարի 6-ին հայտնել է AP լրատվական գործակալությունը:
Բեյրութում գործող ավիաընկերություններն սկսել են ինքնաթիռներ թողնել սիրիական ընտանիքներին, որոնց նախագահական հրամանագրով ավելի վաղ արգելված էր մուտքն ԱՄՆ:
Միգրանտների գործերի բնագավառում մասնագիտացած փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոստոնի և այլ քաղաքների օդանավակայաններ են սկսել ժամանել այն մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, քաղաքացիներ, որոնց ավելի վաղ մերժվել էր մուտքն ԱՄՆ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: