«Ժողովրդագրական խնդիրները ժամանակակից աշխարհի անբաժան մասն են». Վահե Մովսիսյան
Advertisement 1000 x 90

«Ժողովրդագրական խնդիրները ժամանակակից աշխարհի անբաժան մասն են». Վահե Մովսիսյան

Վահե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ժողովրդագրական խնդիրները ժամանակակից աշխարհի անբաժան մասն են։ Հայաստանը ժողովրդագրական խնդիրներին (ցածր ծնելիություն, արտագաղթ, «ուղեղների արտահոսք» և այլն) բախվել է անկախությունից ի վեր։ Իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը երկրի բնակչության կտրուկ աճը՝ արտագաղթի տեմպերի էական նվազման և հայրենադարձության միջոցով, հռչակեց որպես ՀՀ զարգացման, այդ թվում տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկը։ Ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից այդ նպատակների իրականացման համար:

Հայաստանի համար հույժ կարեւոր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ սահմանապահ Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակչությունը 2018թ. համեմատ նվազել է համապատասխանաբար 3.8, 2, 3.7 եւ շուրջ 2 հազար մարդով:

2021թ. ՌԴ կացության իրավունք է ստացել ավելի քան 23.500 ՀՀ քաղաքացի, իսկ ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 46.900 ՀՀ նախկին քաղաքացի: 2018-2021թթ. ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 128.000 հայաստանցի, ինչը նույնպես չի համապատասխանում իշխանականներրի հայտարարվածի հետ :

Եվս մեկ ցուցանիշ չի համապատասխանում «երջանիկ քաղաքացու» վարկածին: Ինքնասպանությունների փորձերի քանակը 2020թ. կազմել 663 մարդ:

Հ.Գ հետևությունները թողնում եմ”Հպարտ”քաղաքացիներին ու մոլորվածներին»:



Նման նյութեր