
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնել է, որ առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը: Նա այս մասին գրել է պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում շրջայցի ժամանակ, քաղաքացիների խնդրանքը` վերականգնել երբեմնի բոլորիս կողմից սիրված Մերգելյան զբոսայգին, արդեն իսկ կյանքի է կոչվում: Ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մանկական հնամաշ խաղերը և անօրինական շինությունները, տաղավարները: Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը», – հայտնել է պաշտոնյան: