Երեւանի քաղաքապետարանն սկսում է նոր ավտոբուսների համար վարորդների հավաքագրումը. Քաղաքապետը հանձնարարեց
Advertisement 1000 x 90

Երեւանի քաղաքապետարանն սկսում է նոր ավտոբուսների համար վարորդների հավաքագրումը. Քաղաքապետը հանձնարարեց

Նախորդ շբաթ «Երեւանի ավտոբուս» ընկերության կողմից թվով 2208 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, ունեցել ենք 21 ավտովթար՝ առանց լուրջ հետեւանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն դուրս գրված «Բոգդան» եւ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները աճուրդի են դրված, բայց դեռ ընկերության տարածքում են գտնվում:

Քաղաքապետ Հրչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ կան կապված 150 նոր ավտոբուսների, 15 նոր տրոլեյբուսների, նաեւ «ՄԱՆ» աբվտոբուսների հետ, որոնք առաջիկայում կլինեն Երեւանում:

Թարփոշյանը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չունեն. «Եթե մեզ մոտ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մենք տեղավորում ենք ավտոբուսները մեր 4 պարկերում»:

Քաղաքապետը հանձնարարեց սկսել վարորդների հավաքագրման աշխատանքները. «Վարորդների մասով սկսեք արդեն մտածել, որպեսզի ավտոբուսները  գան, մենք վարորդների խնդիր չունենանք: Երկշաբաթյա ժամկետոմ զեկուցեք՝ ինչ աշխատանքներ եք իրականացրել: Հիմիկվանից սկսենք վարորդների հավաքագրումը»: